Microsoft Word - Geolecyan_18.doc Îǵ»éÝ»ïÇϳÛÇ ¨ ѳßíáÕ³Ï³Ý ï»ËÝÇϳÛÇ Ù³Ã»Ù³ïÇÏ³Ï³Ý Ñ³ñó»ñ 34, 2010. 46 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ Է-ԻՆՖՐԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀՐԱՆՏ ԳԵՈԼԵՑՅԱՆ Բարձրագույն գիտական որակավորումը` խթանում է գիտական և գիտամանկավարժական կադրերի որակի բարձրացումը, նպաստում է գիտության մեջ նոր գիտելիքի ստեղծման գործում անձնական ավանդի ճանաչմանը` գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման միջոցով: 1934թ. ԽՍՀՄ-ում և արդեն մեկ տարի անց Խորհրդային Հայաստանում սկսվեց գիտական աստիճանաշնորհման գործընթացը: ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ստեղծումից մինչ այսօր մոտ վեց հազար գիտնական ստացել են գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճանների հայաստանյան եռալեզու վկայագրեր: Այսօր ԲՈՀ-ի առջև դրված են երկու կարևոր խնդիր. առաջինը` գիտական կադրերի որակավորման գնահատման ապահովումը, երկրորդը` հնարավորություն ապահովել գիտական հանրությանը պաշտպանած ատենախոսությունների նյութերի օգտագործման համար: Է-Ինֆրակառուցվածքը` ԲՈՀ-ի հիմնական խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ գործիք է: Այն ապահովում է ինֆորմացիայի պահպանումը, փնտրումը, վերլուծությունը, ներկայացումը և հաղորդումը: Նախատեսվում է ատենախոսությունների սեղմագրերի տեղադրումը մասնագիտական խորհուրդների կայքերում, հետագայում ԲՈՀ-ի համապատասխան կայքերում տեղադրելով ամբողջական ատենախոսությունները: ՌԴ-ում ներդրված “Антиплагиат” համակարգի նմանակի ստեղծումը` ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված ԲՈՀ-ի երկրորդ կարևոր խնդիրն է, ինչը թույլ կտա բացահայտել անբարեխիղճ հայցորդներին: ԲՈՀ-ի ինֆորմացիոն ապահովման համակարգում գործում են գիտնականների և աստիճանաշնորհման տվյալների կայքեր: Այդպիսի կայքերը պետք է գտնվեն աշխատանքային վիճակում, պարբերաբար նորացվեն, լուծվեն ինֆորմացիոն անվտանգության, մյուս համակարգերի հետ համագործակցության և այլ կարևոր խնդիրներ: ԲՈՀ-ի աշխատանքում ինֆորմացիոն տեխնոլոգիաները սկզբունքորեն անհրաժեշտ են աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման գործում, միաժամանակ չդառնալով ինքնանպատակ, չստեղծելով նոր խնդիրներ գիտնականների և գիտական որակավորման համակարգի համար: